Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել է լուծարման աշխատանքները Արարատյան հարթավայրում գտնվող ինքնաշատրվանող հորում

Նոյեմբեր 21,2014 18:39

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը  շարունակում է ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում:

Նոյեմբերի 21-ին ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում խումբը սկսել է «Հայջրմուղկոյուղի»  ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ 380 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքների երկրորդ փուլը: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում է 12 մլն մ³:  100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, այս փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվում է լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ կտա հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել է: Լուծարման աշխատանքների երրորդ փուլում նախատեսվում է ամբողջ խորությամբ խճալցում և կավալցում:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930