Վարդան Պետրոսյանը պաշտպանում է մեղադրողին: Նա ասաց, թե չի մտածում, թե ինչպես է անցել նախաքննությունը. հանձինս մեղադրող Արթուր Սարգսյանի տեսել է պրոֆեսիոնալ, զուսպ մարդու: Ըստ Վարդան Պետրոսյանի, տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ավելի շատ դատախազ է եղել այս գործով՝ «դատախազ դվա», քան ինքը՝ դատախազը:
Երբ Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ դատաձեռագրաբանական, փաստաթղթաբանական համալիր փորձաքննություն անցկացնելու մասին, Ռուբեն Բալոյանը հանդես եկավ բացարկով: Նա բացարկ հայտնեց մեղադրանքի կողմին՝ դատախազ Արթուր Սարգսյանին, ասելով, որ նախաքննության ժամանակ նա պատշաճ հսկողություն չի իրականացրել եւ Վարդան Պետրոսյանի բժշկական փաստաթղթերում առկա են եղել որոշակի ապօրինություններ: Մեղադրողի անաչառության վերաբերյալ նա հայտնեց «ողջամիտ կասկած», ասելով, որ տուժող կողմի՝ այս գործում առկա բացերը վերացնելու ուղղությամբ բոլոր քայլերին առարկում է:
Արթուր Սարգսյանը ակնարկեց, որ եթե առկա են նախաքննության ընթացքում իր կողմից թույլ տված սխալներ, ապա 7-8 ամիս անց չպիտի արվեր տուժողի այս միջնորդությունը: «Չեմ գտնում, որ կան այնպիսի հատկանիշներ, որին պետք է ես արձագանքեի որպես անձ»:
Կարդացեք նաև
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ չի հավատում մեղադրողի խոսքերին, տպավորությունն այն է, որ սա նախապես համաձայնեցված քայլ էր, որ կհետեւի բացարկը, հետո՝ դատավորին ուղղված ինքնաբացարկը, որ սա նախապես պլանավորված սցենար է:
Իսկ Սամվել Ջաղինյանն ասաց, որ վերահսկող դատախազ հասկացություն գոյություն չունի, այլ կա դատավարական ղեկավարումն իրականացնող մարդ:
Դատավորը երկրորդ անգամ մտել է խորհրդակցական սենյակ, այս անգամ դատախազի մասնակցության հարցով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Վարդանին պահել փակի տակ՝ ինչքան երկար այնքան լավ: Պարզ նպատակ է: