Անցած տարվա նոյեմբերի 5-ին քաղաքական կոչերով փողոց դուրս գալուց հետո ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` նույն գործով պայմանական ազատազրկման դատապարտված Շահեն Հարությունյանը, հացադուլ է հայտարարել:
Շահեն Հարությունյանը, ով, հիշեցնենք, անցած ամիս Շանթ Հարությունյանի և նրա գաղափարակից ընկերների գործով դատավճռիների հրապարակումից հետո, դատարանի դահլիճից ազատ արձակվելով, հայտարարել էր, թե չի դադարեցնելու քաղաքական պայքարը, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ՝ միացել է «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի բողոքին: Վերջինս, նոյեմբերի 17-ից ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առջև սկսած հացադուլով ԵԱՀԿ-ից է պահանջում անմիջապես գործողություններ ձեռնարկել և հետ վերադարձնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված հայկական ուղղաթիռի երեք օդաչուներին:
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում