Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ապրիլի 24-ին դուրս են գալու փողոց ու չենք վերադառնալու տուն». Նարեկ Վարազդատյան

Նոյեմբեր 21,2014 17:45

«100-ամյակը դիմավորելու ենք առանց ռեժիմի» շարժման հիմնադիր խորհրդարանի պատգամավորի թեկնածու Նարեկ Վարազդատյանը քաղաքական գործունեություն է սկսել Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների դեմն առնելու համար:

«Արդեն հարցականի տակ է դրված Հայաստանի անկախության հարցը: Նախագահի աթոռը զավթած անձը բռնել է ԵՏՄ-ի ճանապարհը եւ այդ կերպ փորձում է Հայաստանը վերջնականապես վերածել գաղութի»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց  Նարեկ Վարազդատյանը:

Նա հպարտացավ, որ հայրը քաղբանտարկյալ է եղել, իսկ ինքը իրական ղարաբաղցի է , որը պայքարում է արդարության համար ու թալանչի, կողոպտիչ չէ:

Հետո պնդեց, որ «ռեժիմը պարտություն է կրելու վաղ թե ուշ: Նրանք պարտվելու են թե միջնախաղում, թե սկզբնախաղում եւ թե վերջնախաղում: Արյամբ եւ ընտրախախտումներով Բաղրամյան 26-ին տիրացած բանդան երբեք ձեռքերը ծալած չի հեռանա: Հաշվի առնելով սա՝ իրատեսական եմ համարում ժողովրդին համախմբել այլընտրանքային ծրագրի շուրջ, ինչը արել է «100-ամյակը դիմավորելու ենք առանց ռեժիմի» շարժումը: Ապրիլի 24-ին դուրս ենք գալու փողոց ու չենք վերադառնալու տուն մինչեւ մեր առջեւ դրված նպատակները չիրագործենք: Ապրիլի 24-ին վռնդելու ենք արյամբ ու բռնի ուժող իշխանությունը զավթած իշխանություններին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930