Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում  «Դավիթ Հարությունյանի նկատմամբ իրավախախտումները շարունակվում են» հրապարակման վերաբերյալ

Նոյեմբեր 21,2014 17:42

ՀՀ ոստիկանության համակարգում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի կողմից ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանի հետ 19.11.2014 թ. առանձնազրույցի արդյունքների մասին www.policemonitoring.org կայքէջում տեղադրված հրապարակման առնչությամբ հայտնում ենք.

2014թ. նոյեմբերի 17-ին, ժամը 8:30-ին, քրեական գործով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.11.2014 թ. որոշման հիման վրա, խուզարկություն կատարելու նպատակով, ոստիկանության Արմավիրի բաժնի  7 ծառայողներ, որոնցից 3-ը՝ համազգեստով, այցելել են Դավիթ Հարությունյանի տուն:

Տան դռան մոտ հանդիպել են երկու ճամպրուկներ ձեռքերին դուրս եկող Դ. Հարությունյանին, ով նկատելով ոստիկանության համազգեստով առջևից իրեն մոտեցող ՀՈԲ տեսուչ Կ. Հակոբյանին, ճամպրուկները ձեռքից գցելով՝ ոտքով ու գլխով ուժգին հարվածել է նրա որովայնին ու գլխին: Այնուհետև խոհանոցից վերցրած դանակով հարվածել է ՔՀ բաժանմունքի օպերլիազոր Կ. Թարվերդյանի ձեռքին՝ տալով հայհոյանքներ: Ոստիկանության ծառայողները, կիրառելով ձեռնամարտի հնարքներ, Դ.Հարությունյանին վնասազերծել և ժամը 8.50-ին, երեք ոստիկանների ուղեկցությամբ, բերման են ենթարկել ոստիկանության Արմավիրի բաժին:

Ոստիկանության մյուս ծառայողները ընթերակաների և Դ. Հարությունյանի ծնողների ներկայությամբ կատարել են բնակարանի խուզարկություն:

Վնասվածք ստացած Կ. Հակոբյանը և Կ. Թարվերդյանը նույն օրը դիմել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է «փակ գլխուղեղային վնասվածք հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ ձախից»  և «ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք»:

Նույն օրը՝ ժամը 11.25-ին, նյութերը և Դ.Հարությունյանը ներկայացվել են քննիչին:

17.11.2014 թ. դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:

Նույն օրը, ժամը 18.55-ին, Դ. Հարությունյանը ձերբակալվել է և ժամը 19.20-ին ընդունվել ՁՊՎ: Ժամը 19:30-ին Դ. Հարությունյանը դուրս է բերվել խցից դեպի բուժկետ, հրավիրվել է շտապօգնության անձնակազմ, ենթարկվել է բուժզննության, որի ընթացքում նրա մարմնի վրա հայտնաբերվել են աջ այտի շրջանի փափուկ հյուսվածքների սարջարդ և աջ ոտքի սրունքի կողային քերծվածք: «Ձերբակալված անձանց բուժզննության կամ բուժօգնության» գրանցամատյանում բժիշկ Գալստյանի կողմից կատարված գրառման համաձայն՝ Դ. Հարությունյանը բուժզննության ընթացքում բանավոր հայտարարել է, որ «մարմնական վնասվածքը ստացել է ձերբակալման ընթացքում ոստիկանության դիմադրության ժամանակ»:

Դ. Հարությունյանի վնասվածքների մասին նույն օրը իրազեկվել են նախաքննություն կատարող մարմինը և Արմավիրի մարզի դատախազը:

Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին, ձերբակալված Դ. Հարությունյանը հրաժարվել է իրեն հասանելիք սննդից և ջրից՝ հայտարարելով հացադուլի և ջրադուլի մասին: Նրանից ընդունվել է դիմում, որը գրանցվել է ոստիկանության Արմավիրի բաժնում: Այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն:

Նոյեմբերի 19-ին ՀՀ ոստիկանությունում գործող ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը այցելել է ոստիկանության Արմավիրի բաժնի ՁՊՎ-ում գտնվող ձերբակալված Դ. Հարությունյանին և նրա հետ առանձնազրույցի արդյունքները հրապարակել www.policemonitoring.org կայքէջում, ըստ որի՝ Դ.Հարությունյանը ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից 17.11.2014 թ. ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլի և ջրադուլի մասին, որպես պատճառ դիտորդներին հայտնել է, որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքի հետ և պահանջել է անհապաղ ազատ արձակել ու պատժել իրեն ծեծի ենթարկած ոստիկանին, ում անունը չգիտի, բայց առերեսման դեպքում՝ կճանաչի:

Միաժամանակ դիտորդական խմբի կողմից կայքէջում նշվել է, որ ոստիկանության ծառայողները Դ. Հարությունյանի տուն խուզարկության են գնացել 17.11.2014 թ. ժամը 06.30-ին և առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, տուն են ներխուժել 15-20 հոգով՝ քաղաքացիական հագուստով:

Հասարակական դիտորդական խմբին Դ. Հարությունյանը հայտնել է նաև, որ ինքը հոգեկան հիվանդ է և ապաքինվելու նպատակով հաճախակի դիմում է բուժօգնության համապատասխան բուժհաստատությունում:

Իրականում՝ Դ. Հարությունյանը հացադուլի և ջրադուլի մասին հայտարարել է ոչ թե ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու պահից՝ 17.11.2014թ. ժամը 08.50-ից, այլ նոյեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ից, ինչի վերաբերյալ նրանից ընդունվել է դիմում, այդ մասին իրազեկվել են հսկող դատախազը, քրեական վարույթն իրականացնող մարմինը և գերատեսչական վերահսկողություն իրականացնող վերադաս մարմինը, իսկ հացադուլի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Արմավիրի մարզի դատախազություն:

Ինչ վերաբերվում է Դ.Հարությունյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չլինելու, իրեն ազատ արձակելու և ոստիկանության ծառայողի կողմից ծեծի ենթարկելու հանգամանքին, ապա դեպքով քննությունն ընթացքի մեջ է:

Խուզարկության նպատակով այցելությունը իրականում կատարվել է ոչ թե 17.11.2014 թ. ժամը 06.30-ին, այլ 08.30-ին: Եղել են ոչ թե 15-20 անձինք, այլ 7-ը, որոնցից 3-ը, ինչպես արդեն նշեցինք, համազգեստով:

Հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ նշենք, որ ՁՊՎ ընդունելուց հետո, բուժզննության ժամանակ և դրանից հետո, Դ. Հարությունյանը չի գանգատվել, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և ինքն ապաքինվելու նպատակով բուժօգնության է դիմում որևիցէ հաստատություն: Բացի այդ, քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից նույնպես Դ. Հարությունյանի՝ նման հիվանդությամբ տառապելու մասին նշում, իրազեկում չի կատարվել:

Դ. Հարությունյանի կողմից հացադուլ հայտարարելուց հետո, նրա առողջական վիճակը հսկողության տակ պահելու համար, վերջինս վերցվել է բուժհսկողության տակ, և 11 անգամ հրավիրվել է շտապօգնություն:

Դ. Հարությունյանի կողմից ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցուցաբերելու դեպքի հանգամանքները պարզաբանելու նպատակով, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում 17.11.2014 թ. նշանակվել է ծառայողական քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930