Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եք` ոլորտն ընդհանրապես չհարկվի՞». Ճշմարիտյանը` ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2014 17:35

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նախաձեռնել է տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումների շարք, նախորդ շաբաթ նախարարի մոտ քննարկում է եղել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այսօր նախարարի մոտ մի քանի ժամ տեւած քննարկում էր` ոսկեգործության, ադամանդագործության եւ ժամագործության ոլորտների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման մասնակիցներից յուրաքանչյուրը տարբեր խնդիրներ բարձրացրեցին, պարոն Ճշմարիտյանը հետաքրքրվում էր աշխատատեղերի քանակով, աշխատավարձերի ծավալով, եւ արդյոք աշխատողների պահանջարկ կա՞, թե՞ ոչ:

Քննարկմանը ներկա Երեւանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն»-ի ներկայացուցիչ Աբգար Մկրտչյանն առաջարկեց իրացման շրջանառությունից հասույթն ընդունվի միայն աշխատանքային ծախսումներով. «Այսինքն` իրացումից հասույթի ծավալի մեջ ոսկու արժեքը չմտնի, քանի որ տվյալ դեպքում ոսկերչական իրերի մեջ մոտ 80-90%-ը ոսկու հումքն է, իսկ եթե ադամանդի քարով վերցնենք` 92%, ու այս հումքի արժեքը մտցնելով իրացման շրջանառության մեջ, մեխանիկորեն բարձրանում է եւ իրական վիճակը չի արտացոլում, չի երևում կատարված աշխատանքը»:

Պարոն Մկրտչյանի ներկայացմամբ` հարկման մեխանիզմ, եթե ընդունվի, ապա ստվերում գտնվող շրջանառությունն՝ աշխատողներով կարող են մտնել հարկման դաշտ:

Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց` «Արտահանման ծավալների աճ կա՞, աշխատողների պահանջարկ ունե՞ք»:

Պարոն Մկրտչյանը պատասխանեց, որ մոտ 12% տոկոս աճ է եղել այս տարի, իսկ աշխատողների պահանջարկ միշտ ունենում են` «Գալիս են մեզ մոտ սովորում են, մասնագետ են դառնում ու գնում: Մենք դարձել ենք ուսումնարան»: Նախարարն էլ նկատեց, որ աշխատողները գնում են ավելի բարձր վարձատրություն գտնելու դեպքում:

Ինչ վերաբերում է հարկման մեխանիզմի փոփոխության առաջարկին, Ճշմարիտյանն ասաց ` «Դուք առաջարկում եք, որ ոլորտն ընդհանրապես չհարկվի՞, այսինքն, եթե հումքը մոտ 85% է կազմում, մնացած 15%-ը հարկվի՞, եթե այդպես հաշվենք, ընդհանրապես հարկման դաշտ չի լինի»:

Նախարարը վստահեցրեց, որ խնդիրը կուսումնասիրեն եւ վերջնական պատասխան կտան:

vaxarsh-Abrahamyan

Խոսակցությանը միջամտեց քննարկմանը ներկա «Վաղարշ եւ որդիներ» ոսկու առեւտրի կենտրոնի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, որն ասաց, որ հարկման մեթոդը փոփոխելու դեպքում ոլորտն արագ կզարգանա: Մանրամասն` տեսանյութում

Աբգար Մկրտչյանը անդրադառնալով թանկարժեք մետաղների գնման խնդրին, նշեց, բնակիչներից ոսկի գնելու դեպքում մարդիկ հրաժարվում են պայմանագիր կնքել, ուստի այս տեսակ առեւտուրը չի փաստաթղթավորվում, իսկ եթե չկա փաստաթղթավորում, ապա դրա համար էլ 11% հարկ են վճարում: Պարոն Մկրտչյանն առաջարկեց վերացնել այդ 11% հարկումը. սա, ըստ Մկրտչյանի, կազդի այս ոլորտում առկա ստվերի կրճատմանը: Մանրամասները` տեսանյութում

Ըստ պարոն Մկրտչյանի, ոսկեգործությունում առաջացող թափոններ կան, որոնք հնարավոր է մեր երկրում վերամշակել եւ կրկին հումք ստանալ, սակայն այսպիսի թափոններ ներկրելուն խոչընդոտում են մաքսային մարմինները, պատճառաբանելով, որ թունավոր նյութեր են պարունակում: «Բայց կա միջազգային կոնվենցիա, իրականում, այդ թափոններում թունավոր նյութեր չկան»,- ասաց Մկրտչյանը, որին ընդհատեց Ճշմարիտյանն ասելով` եթե կոնվենցիայում գրված է, ուրեմն` կա:

Հետո պարոն Մկրտչյանը փորձեց կրկին համոզել, որ թունավոր նյութեր չկան, կառավարության որոշումն է թյուրիմացություն ստեղծել, բայց նախարարն ընդհատեց, հորդորելով՝ եթե վարչարարական խնդիրներ կան, ապա դրանք ներկայացնի:

Վաղարշ Աբրահամյան էլ որոշակի դիտարկումներ արեց, խոսեց նույնիսկ ոլորտում առկա ստվերի ծավալից, առաջարկեց` ինչ անել ստվերը կրճատելու համար:

Մանրամասները տեսանյութում

Կարեն Ճշմարիտյանն այսօր վստահեցրեց, որ Հայաստանում «Ֆրանկ մյուլլեր» ընկերությունն աֆինաժի գործարան է բացելու. աֆինաժը արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների`ոսկու, պլատինի, արծաթի ստացումն է` զտման միջոցով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930