Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

Նոյեմբեր 21,2014 17:03

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին:

Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ:

Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն ու ժողովրդավարությանն ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումն արդար է:

Նիկոլա Դարագոնը նաև հայտնել է Վալանսի և Ստեփանակերտի միջև Բարեկամության հռչակագրի ստորագրելու իր մտադրության մասին:

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը ստեղծվել է 2013 թ-ի մարտի 19-ին, որին անդամակցում են քաղաքական գործիչներ, Խորհրդարանի պատգամավորներ և սենատորներ։ Նիկոլա Դարագոնը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930