Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդում է՝ քավոր Հարութին սպանելու փորձ կատարած Վահե Ղուկասյանը ինքնապաշտպանվել է

Նոյեմբեր 21,2014 17:15

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու դատավճռից հետո դատարան եկած նրա տասնյակ ընկերներից ու հարազատներից ոչ ոք չցանկացավ խոսել: Միայն Վահե Ղուկասյանի հոր մանկության ընկերը Հայկ Կյուրեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս դատարանը ոչ օբյեկտիվ վճիռ կայացրեց:

«Հեչ մի բանն էլ օբյեկտիվ չէր, էս պետության մեջ ի՞նչն է օբյեկտիվ որ: Ի՞նչն է ճիշտ: Ակնկալում էինք, որ վերանայեին, ի վերջո ճիշտ կա, չէ՞, չափ կա, չէ՞: Էս ղեկավարությունը, որ ղեկավարություն լինի, դատական համակարգը սենց չէր լինի: Ոչ մի դատարանում ճիշտ որոշում ու ճիշտ վճիռ չկա: Սաղ էլ վաճառված են»,-ասաց Հայկ Կյուրեղյանը:

Մեր հարցին՝ ակնկալում էիք, որ դատարանը Վահեին անմեղ ճանաչի՞, նա պատասխանեց. «Անմեղ չի ճանաչվի, ինչի անմեղ ճանաչվի: Բայց ամեն ինչին չափ ու սահման ունի, նրանք չափ ու սահման են անցկացրել, ինչ է, թե ինքը Ղուկասյաններից է»:

Մեր հարցին՝ Ղուկասյանների ազգանունը խանգարե՞ց, Հայկ Կյուրեղյանը շարունակեց. «Բա Ղուկասյաններ անձնավորությունները իրենց համար շատ վատ են, չէ՞: Բայց եկեք ժողովրդին հարցրեք, թե Ղուկասյան անձնավորությունները ինչքան են ժողովրդի դարդով ապրել, ինչքան են ժողովրդի հոգսով ապրել»:

Մեր դիտարկմանը, թե Գյումրիում Ղուկասյանների ազգանունը կրիմինալի ու հանցագործությունների հետ է կապվում, նա չհամաձայնեց. «Եթե ձեզ էլ գան անընդհատ բշտեն, դուք էլ կդառնաք հանցագործ: Էդ որ մի հանցագործն է հանցագործ ծնվել, ոչ մի հանցագործ, նրանց ստիպում են, հրահրում են: Մինչեւ էդ դեպքը էլի պատմություններ են եղել, Վահեն հո, հեռու իրանից, հիմար չէ՞ր, գնաց անմեղ տեղը մարդուն վնաս տվեց, հոգեկա՞ն էր էդ մարդը՝ ոչ»:

Մեր հարցին՝ ձեզ հայտնի՞ է Վահեի սպանության իրական դրդապատճառը, մեր զրուցակիցն ասաց՝ եթե ինքը չաներ, իրեն կանեին: Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ կարծում եք ինքնապաշտպանվե՞լ է, ասաց՝ իհարկե ու գնաց:

Հիշեցնենք, որ Վահե Ղուկասյանը մեղադրվում է անցած տարվա ապրիլի 23-ին ապօրինի կերպով ձեռք բերած զենքից ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահորը`Հարություն Խաչատրյանին կամ քավոր Հարութին ապօրինաբար, սպանության փորձ կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, Վահե Ղուկասյանը քավոր Հարութի վրա առնվազն 3 անգամ կրակել է Գյումրու Շիրակացի փողոցի «Ցածր գներ» վաճառատան մոտ, սակայն չի կարողացել մինչև վերջ իրագործել իր նպատակը: Արդյունքում սպանվել էր քավոր Հարութին ուղեկցող Արտյոմ Կարապետյանը` Շեկոն: Առաջին ատյանի դատարանը վճռել է Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930