«Մենք բանակցությունների չենք գնալու, եթե մինչև հիմա չեն հասկացել, ապա թող ականջալուր լինեն»,- այսպես հակադարձեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
Հինգշաբթի երեկոյան իշխող կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը հայտարարեց, թե իրենք դեռ սպասում են 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանի», տվյալ դեպքում՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատասխանին:
Սակայն ԲՀԿ կուսակցության խոսնակն այսօր ևս մեկ անգամ հստակեցրեց՝ իշխանությունների հետ բանակցությունների չեն գնալու.- «Ակնհայտ է, որ համաժողովրդական ճնշումը ստիպում է նրանց հնարավորություններ փնտրելու, ժամանակ շահելու կամ փոխգործակցության պատրաստակամության շղարշ ու ձև ստեղծելու։ Ո՛չ, մենք բանակցությունների չենք գնալու, եթե նրանք մինչև այդ դա չէին հասկացել, ուրեմն հիմա թող ականջալուր լինեն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։
«Ազատության» հարցին, թե արդյոք այս հայտարարությամբ փոխանցե՞ց նաև Գագիկ Ծառուկյանի տեսակետը, Ուրիխանյանը արձագանքեց.- «Ինձ զարմացնում է Ձեր հարցը, Դուք դիմում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորին, կուսակցության խոսնակին և հետո փորձո՞ւմ եք ինչ-որ բաներ ճշգրտել»։
Կարդացեք նաև
Ռուզաննա Ստեփանյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում