Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆիզիկական արատներով ծնված երեխան կտեղափոխվի մանկատուն

Նոյեմբեր 21,2014 15:50

ՀՀ   աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Մարիամ Աստվածածին» բժշկական կենտրոնում ծնված և մինչ օրս  «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում գտնվող  առանց վերջույթների երեխայի փաստաթղթերի փաթեթն  ուսումնասիրելուց հետո, քննարկումների արդյունքում, որոշում է կայացվել  երեխային ուղեգրել Միսիոներների բարեգործական կազմակերպություն:

Հարկ է նշել, որ  «Սուրբ Աստվածամայր» բժշկական  կենտրոնը Միսիոներների բարեգործական  կազմակերպության հետ  համագործակցության շրջանակներում կազմակերպության սաներին տրամադրում է անվճար առողջապահական ծառայություններ:

Բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ  Դալլաքյանի հավաստմամբ երեխան ունի բազմակի արատներ և մշտապես պետք է   գտնվի բժիշկների ուշադրության կենտրոնում, չեն բացառվում նաև վիրահատական միջամտությունները, ինչը հնարավոր կլինի իրականացնել երեխայի՝ Երևանում մնալու պարագայում:

Երեխային Միսիոներների բարեգործական  կազմակերպություն ուղեգրելու  որոշումը կայացվել  է՝ հաշվի  առնելով երեխայի լավագույն շահը և հիմք ընդունելով  այն հանգամանքը, որ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական  կենտրոնում նախատեսվում է իրականացնել երեխայի հետագա բուժումը:

Ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  երեխային ուղեգրել է   Միսիոներների բարեգործական  կազմակերպություն:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության  հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930