Քիչ առաջ վերաքննիչ դատարանում ավարտվեց Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատաքննությունը: Դատարանը վճռեց անփոփոխ թողնել Գյումրու դատարանի վճիռը՝ տասնյոթ տարվա ազատազրկման դատապարտելու մասին:
«Դուխներդ չգցեք, ամեն ինչ լավ է լինելու»,- իր ընկերներին դիմելով՝ ասաց Վահե Ղուկասյանը ու հեռացավ «Աստված հետդ» ընկերների մաղթանքով:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Արտյոմ Կարապետյանին կամ Շեկո մականվամբ երիտասարդին սպանելու, Հարություն Խաչատրյանին կամ Քավոր Հարութին հրազենային վնասվածքներ պատճառելու, ինչպես նաեւ ապօրինի զենք կրելու մեջ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ