Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «10 փառատոնի ենք տարել «Անխելք մարդը», եւ ամեն տեղ ասել են՝ մեր մասին է»

Նոյեմբեր 21,2014 15:42

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը 15 օրում երկու միջազգային փառատոնի է մասնակցել, երկուսից էլ դատարկաձեռն չեն վերադարձել:

Նախ` մասնակցել են Թայլանդում կայացած միջազգային տիկնիկային փառատոնին, ու Բանգոկում երկու անգամ խաղացել Թումանյանի  «Անխելք մարդը». ընդ որում՝ մեկ անգամ՝ անգլերեն են խաղացել՝ դահլիճում, մեկ անգամ էլ՝ հայերեն՝ բացօթյա, որին ներկա է եղել 1600 հանդիսական: «Մեծ տարբերություն չկար՝ անգլերե՞ն խաղացինք, թե՞ հայերեն, երկու դեպքում էլ ներկայացումը շատ լավ ընդունվեց: Ոգեւորությամբ էին դիտվում հատկապես այն կտորները, որոնցում հայկական երգեր կային»,-փաստում է թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն ու հավելում, որ փառատոնն ուներ ազգային գծերը ցույց տալու ուղղվածություն:

Ինչ վերաբերվում է «Անխելք մարդը» ներկայացմանը, ռեժիսորի խոսքով. «Արդեն 10-րդ միջազգային փառատոն ենք տանում «Անխելք մարդը», եւ ամեն տեղ ասում են՝ այս պատմությունը մեր մասին է: Փաստորեն անխելք մարդու խնդիրը համընդհանուր է»: Թայլանդից հետո մեր տիկնիկայինը մեկնել է Գերմանիա` Թեսփիսի մոնոներկայացումների փառատոնին, որին տարբեր երկրներից եւս 17 թատերախումբ էր մասնակցում: Տիկնիկային թատրոնում ըստ Նատալի Ֆիլիոնի գործի բեմադրված՝ Նարինե Գրիգորյանի «Դզին» մոնոներկայացումը արժանացել է գերմանական փառատոնի հատուկ մրցանակին, որը շնորհվում է մի քանի փառատոնների նախագահների անունից:

Պարոն Բաբայանը վստահեցնում է, որ «Դզինը» եւ հրաշալի է ընդունվել, դրան հետեւել են հրավերքներ Իսրայելից եւ Լիտվայից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930