Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհեց եռյակում գաղտնիությունից, ոչ հրապարակային որոշումներից, ասաց, որ իրենց համար սկզբունքային է հրապարակայնությունը, որոշումների կոնսենսուսով ընդունելը: Այս առնչությամբ այսօր «Ուրբաթ» ակումբում Aravot.am-ի հարցին՝ Ձեզ համար այդ գաղտնիությունն ընդունելի՞ է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Դուք ինձ ստիպում եք ասել այն, ինչ ես չեմ ուզում ասել: Ի՞նչն է Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակային համարում, այսինքն՝ բոլոր մեր քայլերը պետք է իշխանությա՞նը ներկայացնենք: Իսկ ի՞նչ կա մութ, անհասկանալի»:
Լյուդմիլա Սարգսյանը խորհուրդ տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին այդ թեմայով խոսել Ռուբիկ Հակոբյանի հետ. «Եթե ինքը ամիսը մեկ է Ռուբիկ Հակոբյանին հանդիպում, դա արդեն իրենց խնդիրն է: Ռուբիկ Հակոբյանը բանակցային պրոցեսի մեջ է, քննարկումների մեջ է, իրենից գաղտնի ոչինչ չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ