Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Դոխոլյան. «ԵՏՄ-ն կարող է խթան հանդիսանալ հայ տնտեսվարողների համար»

Նոյեմբեր 21,2014 15:06

Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման եւ հետագա զարգացման համար

«Օրինաց երկիր» կուսակցությունը սկզբունքորեն դեմ չէ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը»,- այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը:

Նա նշեց, որ Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի թե՛ Եվրամիության եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ. «Մենք պետք է հասկանանք, որ համագործակցությունը Մոսկվայի հետ պետք է մեզ չխանգարի համագործակցել Բրյուսելի հետ կամ հակառակը: Մենք պետք է նաեւ հաշվի առնենք տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական առումներով որ միությունը մեզ ինչ է առաջարկում: Մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է զուգահեռաբար աշխատենք յուրաքանչյուրի հետ»:

Պարոն Դոխոլյանը համարում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կարող է խթան հանդիսանալ հայ տնտեսվարողների համար, մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնք այսօր փակվում են. «Ես ուզում եմ բարձրաձայնել, որ վերջին տարվա ընթացքում փակվել է 10 հազարից ավելի փոքր եւ միջին ձեռնարկություն: Եվրասիական տնտեսական միությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ այս ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման եւ հետագա զարգացման համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930