«Այսօրվա քաղաքական իրավիճակը կարելի է ձեւակերպել որպես երկու բեւեռներ՝ մի բեւեռում իշխանությունն է, երկրորդ բեւեռում երեք խոշոր կուսակցություններն են»,- այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքական դաշտն ակտիվացել է՝ անկախ ընտրական գործընթացից: Պարոն Բոզոյանը համարում է, որ առաջին անգամ է, որ ընդդիմությունը հանդես է եկել ոչ թե քաղաքական պահանջներով, այլ դրել է հանրությանը հուզող պահանջները. «Այն ժամանակ քառյակը դրեց վարչապետի հրաժարականի խնդիրը եւ պատրաստվում էր լայնամասշտաբ զանգվածային գործողությունների անցնել, իշխանությունը մի անգամից կանխեց այդ ամենը, փոխեց վարչապետին, որպեսզի լիցքաթափի իրավիճակը: Այդ ամենի արդյունքում արդեն ընդդիմությունը հավաքեց ժողովրդի մեջ առկա դժգոհությունները, համակարգեց եւ առավել առարկայական խնդիրները տասներկու կետով ներկայացրեց իշխանությանը որպես պահանջ: Հայաստանում ոչ թե տասներկու խնդիր կա, այլ կա հարյուր տասներկու խնդիր, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, բայց այս տասներկու խնդիրները առավել ճչացող են եւ ուղղակիորեն երկխոսության խնդիր էլ չեն»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Երվանդ Բոզոյանը նշեց, որ տասներկու կետերը մերժելուց հետո՝ ընդդիմությունը կատարեց իր հաջորդ քայլը, հայտարարեց, որ այդ պահանջներն այլեւս ոչ թե ընդդիմությանն են, այլ ժողովրդինը եւ երկխոսությունների այլեւս չեն ենթարկվում. «Սա, ըստ էության, սթափեցրեց իշխանությանը, իշխանությունը փորձում է ինչ-որ ջղաձիգ շարժումներով հետ պտտել ինչ-որ քայլեր եւ փորձում է առաջարկել ընդդիմության հետ երկխոսության գործընթաց, որը իրատեսական չէ, որովհետեւ այդ գործընթացն արդեն ընթանում էր, եւ երկխոսությունը ավարտվեց, քանի որ իշխանությունը մերժեց այդ պահանջները: Այդ խնդիրների շուրջ երկխոսության կարիք այլեւս չկա»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ