Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկուսուկես ամսական աղջնակի մահվան պատճառով Նոյեմբերյանի ԲԿ-ի բժիշկներին ահաբեկել են

Նոյեմբեր 21,2014 13:55

Նոյեմբերի 19-ին, ժամը 10.40-ի սահմաններում Նոյեմբերյան բժշկական կենտրոն է տեղափոխվել Կողբ գյուղից աղջնակ, որը ծնվել է 2014թ. սեպտեմբերի 3-ին: Բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանը եւ փոխտնօրեն, մանկաբույժ Աղասի Մահտեսյանն ասացին, որ ցավում են երեխայի մահվան կապակցությամբ, սակայն նրա կյանքը հնարավոր չէր փրկել, քանի որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել մահացած վիճակում:

Ա. Մահտեսյանին հարցրինք, թե ինչն էր երեխայի մահվան պատճառը: Նա ասաց, որ ինքը չգիտի, քանի որ դրա համար պետք է դիահերձում կատարվեր: Նա հայտնեց, որ երեխան հիպոտրոֆիկ հիվանդ է եղել:

Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Ա. Գաբրիելյանը հայտնեց, որ երեխայի վրդովված հարազատները վնասել են հիվանդանոցի գույքը, հարվածել դռանը, ահաբեկել բժիշկներին, ինչի կապակցությամբ ինքը դիմել է ոստիկանություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930