Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերնիսաժի» գործով անդրանիկ նիստում որոշում ընդունվեց բերման ենթարկել տուժողին

Նոյեմբեր 21,2014 13:25

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր Գոռ Առաքելյանի, Վալերի Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի դեմ հարուցված քրեական գործով դատական անդրանիկ նիստը: Նրանց պաշտպանությունը ստանձնել են Արմեն Խաչատրյանը, Երեմ Սարգսյանը, Արայիկ Ալվանդյանը եւ Վարդուհի Էլբակյանը: Սակայն դատարան չէին ներկայացել 3 տուժողները՝ Մյասնիկ Հայրապետյանը, Արմինա Բադալյանը, Մնացական Սուքիասյանը: Քանի որ Մնացական Սուքիասյանից դատարանը որեւէ պատշաճ տեղեկություն չէր ստացել, ուստի նրա բացակայությունը համարվեց անհարգելի եւ մեղադրողը միջնորդեց, որպեսզի բերման որոշում կայացվի տուժողի նկատմամբ: Դատարանը կայացրեց այդ որոշումը: Հաջորդ դատական նիստին տուժողը կբերվի դատարան ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից:

Vernisaj_5 Vernisaj_3 Vernisaj_2 Vernisaj_1 Vernisaj_6

Մինչ դատական նիստը սկսվելը, փոխվեց նիստերի ավանդական դահլիճը, նիստը տեղափոխվեց ավելի մեծ սրահ:

Դատական նիստը սկսվեց 45 րոպե ուշացումով, քանի որ ամբաստանյալ Վալերի Հովհաննիսյանի համար շտապօգնություն էր կանչվել:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 3-ին:

Vernisaj_8 Vernisaj_7

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930