Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սաֆարովյան գործին» վերաբերող զեկույցը ընդունվել է ԵԽԽՎ-ի  ընթացակարգերին համաձայն.  Հ. Նաղդալյան

Նոյեմբեր 21,2014 13:19

-Տիկին Նաղդալյան , ԵԽԽՎ-ն նախօրեին անդրադարձավ այսպես կոչված՝ «Սաֆարովյան գործին» և դատապարտող զեկույց ընդունեց, ինչը ոչ միանշանակ ընդունվեց մեր հանրության կողմից՝ որակվելով որպես ուշացած: Ինչպե ՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը.

-Որպեսզի հասկանալի լինի մեր ընթերցողին, նախ պարզաբանեմ՝ ,,սաֆարովյան գործին,, առնչվող զեկույցը, որը նոյեմբերի 18-ին ԵԽԽՎ մշտական կոմիտեում ներկայացրեց հարցով զեկուցող նշանակված բրիտանացի պատգամավոր Քրիստոֆեր Չոփը , ոչ թե Սաֆարովի կատարած բուն հանցագործությանն էր վերաբերում, այլ հանցագործին Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնելուց հետո կատարվածին: Դրանով ԵԽԽՎ-ն փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունները չարաշահել են դատապարտյալների փոխանցման մասին Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածը , քանզի կոնվենցիայի նպատակը դատապարտված անձանց ազատություն շնորհելը չէ և ոչ էլ հերոսացնելը: ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովը համարել է, որ Սաֆարովի դեպքում Ադրբեջանը միջազգային հարաբերություններում խախտել է վստահության սկզբունքը և օրենքի գերակայությունը։

Զեկույցում նշվում է, որ, Հունգարիայի դատարանի վճռի համաձայն, Սաֆարովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման առանց ազատ արձակվելու իրավունքի 30 տարվա ընթացքում, մինչդեռ Ադրբեջանում դատապարտյալին ընդունել են ազգային հերոսի նման և անմիջապես ազատ արձակել։ Զեկույցն ընդգծում է, որ միջազգային հարաբերություններում վստահության սկզբունքի և օրենքի գերակայության համաձայն, միջազգային համաձայնագրերը պետք է մեկնաբանվեն դրանցում նշված նպատակներին համապատասխան։

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը աշխատեց ուշադրությունը շեղել իշխանությունների գործողությունների գնահատականից և տանել դեպի Սաֆարովի հանցագործության հանգամանքների վրա, որին մենք հակազդեցինք:  Այսինքն՝ կարելի է ասել, որ այս զեկույցը քննարկումների արդյունքում առաջացած զեկույց է, որով եվրոպատվիրակները անհրաժեշտություն տեսան  ևս մեկ անգամ ի ցույց դնել կոնվենցիաների, օրենքների, դեմոկրատական սկզբունքների ոչ բարեխիղճ օգտագործման անթույլատրելիությունը:

-Իսկ ի ՞նչ նախապատմություն ունի այս զեկույցը., և ինչու 2 տարի անց նոր միայն այն ընդունվեց:

– Զեկույցի պատրաստման գործընթացը սկսել է 2012 թվականին և դրա համար հիմք է ծառայել Սաֆարովի հարցով ԵԽԽՎ 2012 թվականի աշնանային նստաշրջանում անցկացված հատուկ քննարկումը, և այս  զեկույցը , կարելի է ասել, դրա ընթացքում արձանագրված մտքերի արգասիքն է: Այդ քննարկման ժամանակ դատապարտող ելույթներով հանդես եկան եվրոպացի բազմաթիվ պատվիրակներ, այդ թվում` Իտալիայի պատվիրակ Ռենատո Ֆարինան, ով իր ելույթում հայտարարեց, թե կարևոր է արձանագրել փաստը՝ մի զինվոր սպանել է մյուսին միասին աշխատելու ընթացքում: Եվ հարցադրում արեց՝ եթե նման դեպք է կատարվել մի միջոցառման ընթացքում, որ կազմակերպվել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո, ի՞նչն է արգելք դառնալու, որ նման բան կատարվի նաեւ Եվրոպայի խորհրդի դրոշի ներքո: Պատվիրակներն անդրադարձել էին նաեւ այն փաստին, որ տոնակատարության է վերածվել Սաֆարովի վերադարձը տուն՝ սա անվանելով մարդասպանի փառաբանում՝ համեմատելով նման ծանր հանցագործության հետ, եթե որեւէ մեկը սպաներ մյուսին՝ գործածելով քարե ցուցանակը, որի վրա Մովսեսը գրել էր. «Մի սպանիր»: Քննարկման ընթացքում դատապարտող հայտարարություններով հանդես եկավ նաև հարցով ներկայիս զեկուցող բրիտանացի պատվիրակ Քրիստոֆեր Չոփը և եվրոպացիների ուշադրությունը հրավիրեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից սահմանված օրենքի տառի վրա, որը նախատեսում է, որ բանտարկյալները, ովքեր դատապարտվել են, պատշաճ կերպով կրեն իրենց պատիժը և ոչ թե փառավորվեն իրենց երկրներում:

Հետագայում ,,սաֆարովյան գործը,,  լուրջ քննարկում անցավ նաև ԵԽԽՎ իրավական հարցերի հանձնաժողովում, ինչպես նաև  մոնիտորինգի կոմիտեում, իսկ ձգձման առումով Ձեր հարցի առնչությամբ նշեմ, որ զեկույցի պատրաստման գործընթացը ԵԽԽՎ-ում առհասարակ տևում է մեկից-երկու տարի՝այդ ընթացքում մի քանի անգամ քննարկվելով համապատասխան հանձնաժողովի նիստերում՝ զեկույցների համար սահմանված ընթացակարգերով:

Մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930