«Ոչ հաստատում եմ, ոչ` հերքում»,-Aravot.am-ին այսպես պատասխանեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Աննա Մուրադյանը` Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վահե Հակոբյանի` կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատվելու մասին տեղեկություններին:
«Պարոն Հակոբյանն առավոտյան եկել է աշխատանքի, հիմա պաշտոնապես ոչինչ ասել չեմ կարող, քանի որ դեռեւս նրան չեմ տեսել»,-ասաց Աննա Մուրադյանն` ասելով, որ ավելի ուշ այդ մասին հաստատող կամ հերքող տեղեկատվություն կտարածեն: Սակայն առայժմ ոչինչ հայտնի չէ:
Նշենք, որ NewsBook-ը հաղորդել էր, թե Վահե Հակոբյանը հրաժարական է տվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ