Վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալներով, տարեվերջից ընդամենը երկու ամիս առաջ տնտեսական ակտիվությունը եղել է 4,2 տոկոս, որը 0,1 տոկոսով պակաս է ինը ամիսների ցուցանիշից։
Գործընթացները հոկտեմբերին այնքան էլ բարենպաստ չէին տնտեսության համար։ Մասնավորապես նախորդ ամսվա համեմատ ակտիվությունը բավական կտրուկ անկում է ապրել, որը գերազանցել է 14 տոկոսը։
Այդ ամսին Հայաստանից ավելի քիչ ապրանք է դուրս տարվել, քան սեպտեմբերին։ Արտահանման անկումը թեպետ մեծ չէ՝ 1,1 տոկոս, այնուհանդերձ առկա է։
Ինչպես հայտնի է, իրավիճակը շարունակում է ոչ այնքան բարենպաստ մնալ հանքահումքային ապրանքների համաշխարհային գների առումով։ Գլոբալ տնտեսության պահանջարկի կրճատման հետեւանքով անընդհատ էժանանում է պղինձը, որի գինը տոննայի հաշվով արդեն տատանվում է 6,5 հազար դոլարի սահմաններում։ Սա, մեղմ ասած, չի բխում ինչպես հայաստանյան ընկերությունների, այնպես էլ ընդհանրապես տնտեսության շահերից։
Կարդացեք նաև
Կրճատվել է նաեւ առեւտրի շրջանառության աճի տեմպը. նախորդ ամսվա 5,2 տոկոսի դիմաց եղել է 4,7 տոկոս։
Շարունակվել է շինարարության անկումը։ Սա տնտեսության այն եզակի ոլորտներից է, որտեղ ընդհանրապես աճ գոյություն չունի։ Ավելին՝ հոկտեմբերին անկման տեմպն այստեղ խորացել է։ Այս տարի Հայաստանում 4,4 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել, քան 2013թ. տասը ամիսներին։
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում