Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «ՉԻ»-ի լրագրողի բողոքը. «Չորրորդ իշխանություն»

Նոյեմբեր 21,2014 12:04

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարինե Ղազարյանի֊  նախագահությամբ մեկնարկեց ու արագ ավարտվեց «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանի բողոքի քննությունը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, կես ժամ անց վերադառնալով էլ ընթերցեց իր որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել ուժի մեջ, Գեւորգյանի բողոքը՝ մերժել։

Հիշեցնենք, որ «ՉԻ» լրագրողի բողոքը վերաբերվում է այս տարվա փետրվարի 12-ի դեպքերին, երբ նախ Մաշտոցի պողոտայում ոստիկան Վարդան Գեւորգյանը փորձել էր խլել լրագրողի տեսախցիկը, ապա նրան ապօրինի բերման էր ենթարկել, արդեն ոստիկանության Կենտրոնի բաժնում լրագրողին հարվածել էր ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը, նաեւ լրագրողից առգրավել էին տեսախցիկի հիշողության քարտերը, որոնք վերադարձրել էին անսարք վիճակում։

Այս դեպքերից հետո լրագրողը հանցագործության մասին հաղորդում էր տվել, ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, մի քանի ամիս անց կարճվել էր։

Այժմ լրագրողը բողոքում է գործը կարճելու որոշման դեմ, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը թողել էր ուժի մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930