Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Թույլ չենք տա վերջնագրերով խոսել մեզ հետ». «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 21,2014 12:00

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հարցազրույցից:

   -Եռյակը վերջնականապես մերժեց 12 կետերի շուրջ երկխոսություն սկսելու առաջարկը՝ ասելով, թե դա ընդամենը ծուղակ է՝ ընդդիմությանը երկարատեւ եւ ջլատիչ քննարկումների մեջ ներքաշելու փորձ, որի նպատակը «համաժողովրդական շարժման» թափը կոտրելն է։ Որքանո՞վ արդարացված է եռյակի խորը անվստահությունը իշխանությունների նկատմամբ։

-Մի բան կարող եմ ասել՝ ոչ իշխանական ուժերի առաջ քաշած հարցադրումների շուրջ համատեղ քննարկումներ անցկացնելու առաջարկությունը, ընդհանրապես գործընթացները, որոնք այսօր իրականացվում են մեր երկրում, ժամանակ ձգելու, ինչ-որ բան տապալելու կամ ինչ-որ մեկին կոտրելու որեւէ միտում չունի։

Եթե եռյակը որոշակի խնդիրներ է տեսնում այդ առումով եւ ինչ-ինչ նկատառումներով խուսափում է եւս մեկ անգամ անդրադառնալ 12 կետերին, ապա սա էլ խնդիր է, որը վերլուծության կարիք ունի։ Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով կառուցողական քննարկումների ցանկացած հարցի վերաբերյալ, բայց թույլ չենք տա վերջնագրերով խոսել մեզ հետ։

Չեմ կարծում, թե սա ճիշտ գործելաոճ է, հատկապես ներկա իրավիճակում, երբ քաղաքական օրակարգում դրված է սահմանադրական բարեփոխումների խնդիրը։ Նախ՝ պատճառաբանված, փաստարկված մասնագիտական առաջարկություններ, վերլուծություններ ներկայացրեք բարեփոխումների հայեցակարգի հետ կապված, փորձենք քննարկել եւ համաձայնության եզրեր գտնել, հետո մտածենք Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին. համակարգային փոփոխությունները, որոնց մասին դուք եք խոսում, եկեք այս ճանապարհով իրականացնենք։

Եթե իրենք այստեղ այլ միտում են տեսնում՝ ոչնչով չենք կարող օգնել. հարթակներում խոսելով, քննադատելով եւ որեւէ կոնկրետ քայլ չձեռնարկելով՝ խնդիրները չեն լուծվում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930