Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի

Նոյեմբեր 21,2014 11:53

Գյումրիում նորածնի առք ու վաճառքի   դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ երեխային վաճառելու, եւ Շիրակի մարզի մի բնակչի ՝ երեխային գնելու համար:

Նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրիի 25-ամյա բնակչուհին, լինելով հղի,  դեռեւս 2014 թվականի մայիսին նախապես պայմանավորվել է երեխայի ծնվելուց հետո նրան հանձնել Շիրակի մարզի մի ամուսնական զույգի, որը երկար տարիների համատեղ կյանքի ընթացքում երեխա չի ունեցել։ Ըստ քրեական գործի տվյալների՝ նորածնի մայրը երեխային 1000 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանավորվածությունը  ձեռք է բերել ընտանիքի հոր հետ։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին կինը ծննդաբերել է, եւ պայմանավորվածության համաձայն՝ տղամարդը ՔԿԱԳ Գյումրու տարածքային բաժնում ճանաչել է նորածնի հայրությունը,  իսկ 2014 թվականի սեպտեմբերի 20-ին՝  հիվանդանոցից դուրս գրվելուց հետո,  երեխայի մայրը նորածնին հանձնել է նրա հայրությունը ճանաչած տղամարդուն՝ գումարը հետագայում վճարելու պայմանով։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեխայի մորն ու տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասով։

Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930