Շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի 9-րդ տուրում, որում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակներով, գրանցվեց այս մրցամարտի ամենաարագ ոչ-ոքին: Մրցակիցները արդեն 20-րդ քայլում բաժանեցին միավորը նորվեգացու՝ քայլերը երեք անգամ կրկնելու պատճառով: Մագնուս Կարլսենը ռիսկի չի դիմում եւ ցանկանում է պահպանել մեկ միավորի առավելությունը:
Մրցամարտում հաշիվը դարձավ 5:4` հօգուտ նորվեգացու: Այսօր 10-րդ պարտիայում սպիտակներով խաղում է հնդիկ հավակնորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chespro.ru-ի