ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
– Պարոն Հակոբյան, ինչպե՞ս է «Ժառանգություն»-ը վերաբերվում ՀՀ պաշտոնյաների՝ պետբյուջեի հաշվին բացառապես բիզնես դասով ուղեւորությունների մեկնելու թուլությանը։ Նաեւ ինչպես եք գնահատում այն, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ Իրան կատարած այցի ընթացքում միայն ինքնաթիռի համար պետական բյուջեից ծախսվել է 18 միլիոն 795 հազար դրամ։
– Թվերին տեղյակ չեմ, բայց ես այն կարծիքին եմ, որ պետությունն այնպիսի վիճակում է, որ ցանկացած ուղեւորություն անելիս, նաեւ՝ պաշտոնական, պետք է հաշվի առնվի պետության վիճակը, ու հնարավորինս տնտեսվի։
– Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը դրա մասին չի բարձրաձայնում, ինչպես դա արվում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։
Կարդացեք նաև
– Ես կրկնում եմ՝ պետության վիճակին համապատասխան քայլեր պետք է ձեռնարկվեն, այդ թվում նաեւ՝ ուղևորությունների ժամանակ։ Պետությունը, պետական բյուջեն բավականին ծանր վիճակում են գտնվում, ու կարծում եմ՝ նման դեպքերում այդ իրավիճակը պետք է հաշվի առնեն։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում