Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չաո բամբինո» սրճարանին փուչիկներ մատակարարածն աշխատում է որպես տաքսու վարորդ. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2014 11:15

«Չաո բամբինո» սրճարանի տնօրեն Գրիշա Հարությունյանը վստահեցրեց, որ իրենք այդ փուչիկները ձեռք են բերել այլ կազմակերպությունից եւ չէին կարող իմանալ՝ դրանք ինչով են լիցքավորված։

Հարությունյանի փոխանցմամբ, սրճարանին ծառայություն առաջարկած կազմակերպությունն իրեն անվանել է «Փուչիկների աշխարհ» ու նաեւ ցույց է տվել հելիում գազով լիցքավորելու իրավունքը հավաստող փաստաթուղթ։ Իրենք համարել են, որ տոնական միջոցառումն իրականացնելու համար ձեռք են բերել հելիումով լիցքավորված փուչիկներ եւ վճարել են համարժեք։ Այսինքն՝ թանկ։

Մանկական սրճարանի տնօրենից, որը ցույց տվեց «Փուչիկների աշխարհ» կազմակերպության այցեքարտը, որտեղ միայն հեռախոսահամարներ կային, հետաքրքրվեցինք, թե իրենց կասկածելի չի՞ թվացել, որ որեւէ հասցե այնտեղ նշված չէ։ «Դա մեր իրավասությունների մեջ չի մտնում, որպեսզի մենք իրավաբանորեն ճշտենք, նոր հետը աշխատենք»,- պատասխանեց նա։

Բայց որքան էլ սրճարանի տնօրինությանը փոխանցված այցեքարտի վրա ոչ մի հասցե չի նշվում, «Չաո բամբինոյում» գիտեն՝ որտեղ է աշխատում իրենց մատակարարը։ Խոսքը Լեփսիուսի փողոցի բնակելի շենքերից մեկի մասին է։ Այցելելով նշված հասցե՝ մեզ դիմավորեց «Փուչիկների աշխարհի» տնօրեն ներկայացած Արթուրի մայրը՝ վստահեցնելով, թե ինքը գաղափար անգամ չունի, որ որդին փուչիկներ է լիցքավորում։ Նա, ըստ կնոջ, աշխատում է որպես տաքսու վարորդ։ Տիկինն առաջարկեց մտնել բնակարան ու համոզվել, որ այնտեղ չկա փուչիկներ լիցքավորելու ոչ մի հարմարություն։ Բացեց նաեւ ավտոտնակի դուռը, որտեղ, ըստ որդու, ինքը լիցքավորել է փուչիկները։ Ավտոտնակում նույնպես կատարվող այդօրինակ աշխատանքի մասին վկայություններ չկային։

Ինքը՝ Արթուրը, հեռախոսազանգին պատասխանելով, սկզբում չցանկացավ կատարվածի վերաբերյալ մեկնաբանություններ տալ, հետո նրա հետ կապ հաստատելը դարձավ անհնար։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930