Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատվել խցանումներից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 21,2014 10:51

Մարդիկ քաղաքի ծայրամասից աշխատանքի գալու համար նախընտրում են օգտվել սեփական մեքենայից, քանի որ հարմարավետ, արժանապատվությունը չվիրավորող հասարակական տրանսպորտը բացակայում է: Բայց եթե նույնիսկ նման ավտոբուսներ հայտնվեն, դրանցից մեծ օգուտներ չեն լինի, քանի որ փողոցները արդեն իսկ խցանված են, կենտրոնական փողոցների երթեւեկելի մասի 20-30 տոկոսը վերածված է կայանատեղիների, եւ մեծ ավտոբուսների համար արագ տեղաշարժվելու հնարավորություն չկա։

Բայց եթե նույնիսկ մի հրաշքով փողոցներում մեքենաներ չկայանվեն, դա էլ վիճակը չի փոխի՝ մեր լուսաֆորների անկանոն, աններդաշնակ աշխատանքի պատճառով երթեւեկությունը կրկին կկանգնի։ 21-րդ դարում Երեւանի փողոցների լուսաֆորների աշխատանքը ավտոմատ չի կառավարվում, ինչը ժամանակակից չափանիշներով արդեն միջնադար է՝ Երեւանում չկա այսպես կոչված «կանաչ միջանցք», երբ սահմանված արագությամբ ընթացող մեքենան ոչ մի տեղ չի հանդիպում լուսաֆորի կարմիր լույսին։ Պատճառների թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Բայց այս իրավիճակի հավաքական պատճառը քաղաքի տգետ կառավարումն է ընդհանուր առմամբ։ Կարծիք կար, թե քաղաքում մի քանի էստակադաներ ու թունելներ կառուցելով վիճակը կշտկվի։ Դրանք, սակայն, ոչ մի ազդեցություն չունեցան։ Պարզապես՝ մի հանգույցում ավանդաբար տեղի ունեցող խցանումները տեղափոխվեցին ուրիշ տեղ։ Օրինակ՝ «Ռոսիա» կինոթատրոնի մոտ նախկինում գրանցվող խցանումները նույն ծավալով ներկայումս տեղի են ունենում կրկեսի մոտ։ Ու մինչեւ քաղաքի կառավարումը չիրականացնեն գիտակ, նման խնդիրներին տեղյակ մարդիկ, Երեւանը շարունակելու է մնալ խցանված ու աղմկոտ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930