Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը՝ «գիլիոտինի» տակ. «Ժամանակ»

Նոյեմբեր 21,2014 10:25

Նոյեմբերի 20-ին պառլամենտի աշխատանքները, ըստ էության, ֆիասկոյի են վերածվել կառավարության համար: Մի շարք օրինագծեր, որոնց հեղինակը կառավարությունն է եղել, տապալվել են քվեարկության արդյունքում: Սա, ըստ էության, աննախադեպ իրավիճակ է նույնիսկ Տիգրան Սարգսյանի կառավարության համար, որը նման ֆիասկոյի Ազգային Ժողովում կարծեք թե չի արժանացել երբեք, չնայած այն բանին, որ Սարգսյանը բացարձակապես յուրային չէր դիտվում ՀՀԿ-ում՝ ի տարբերություն Հովիկ Աբրահամյանի: Հովիկ Աբրահամյանը թվում է, որ ՀՀԿ-ում ոչ միայն յուրային է, և նույնիսկ ԱԺ նախագահի պաշտոնը թողնելուց հետո ԱԺ-ում շարունակում է մեծ ազդեցություն ունենալ, սակայն պարզվում է, որ Աբրահամյանն ԱԺ-ում բավական անպաշտպան է, թեև նոյեմբերի 20-ի մեսիջն ըստ էության ունի շատ լայն նշանակություն ներիշխանական հարաբերություններում:

Կառավարության ղեկավարին ի ցույց է դրվում, որ նա ԱԺ-ում ըստ էության չունի մեծամասնություն: Հետաքրքրական է, որ այս մեսիջը Աբրահամյանին է հասցեագրվում այն բանից հետո, երբ նա առաջարկություն արեց ոչիշխանական ուժերին պատվիրակություն կազմել կառավարության պատվիրակության հետ 12 կետերը քննարկելու համար: Ոչիշխանական ուժերը հրաժարվեցին այդ քննարկումներից՝ պայման դնելով, որ ՀՀԿ-ն վստահելիության համար թող քայլեր կատարի Ընտրական օրենսգիրքը փոխելու և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու ուղղությամբ: Իրականում այս մերժման հասցեատերը ոչ թե Հովիկ Աբրահամյանն է, այլ Սերժ Սարգսյանը, որն էլ հայտարարել էր, որ կառավարությանը հորդորել է վերադառնալ 12 կետերին և նորից քննարկել:

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930