Այսօր Բաքվում մեկնարկում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) 43-րդ նստաշրջանը, որտեղ քննարկվելու են 2015 թվականին այստեղ կայանալիք 1-ին Եվրոպական օլիմպիական խաղերի կազմակերպական եւ անցկացման հետ առնչվող խնդիրներ: Համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով հարեւան երկրի մայրաքաղաք են մեկնել ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ Վաղինակ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ