Այսօր ՀՀԿ ԳՄ նիստում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Արցախ կատարած այցի արդյունքները: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ նախագահը գոհ է եղել արդյունքներից, որովհետեւ այնտեղ տեղի ունեցած զորավարժություններն աննախադեպ էին, լուրջ քանակությամբ տեխնիկա ու զինվորներ էին ներգրաված:
«Դա եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերը կարող են լավագույնս իրականացնել իրենց վրա դրված պարտականությունները:
Հայաստանի իշխանությունները ամեն ջանք պետք է գործադրեն, որ Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Անթույլատրելի է Ադրբեջանի նման պահվածքը: Անզեն ուղղաթիռին հետեւից խոցելը միայն վախկոտների վարքագիծն է, բարբարոսների վարքագիծն է: Հայաստանն ակնկալում է՝ մԻջազգային հանրությունը շարունակի ճնշումները Ադրբեջանի վրա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ես միշտ էլ նախանձել եմ հրեաներին ու Իզրայելին իրենց պահվածքի ու վճռականության համար բարի նախանձով: Ու ավելի եմ համոզվում, որ նրանք ճիշտ տակտիկա են ընտրել ու ամեն ինչ ճիշտ են անում: Մջազագային հարցերում զիջողականությունը ողջունում են ու չեն հարգում: