Aravot.am-ի տեղեկություններով այսօր Հատուկ քննչական ծառայություն են կանչվել Նուբարաշենի հոգեբուժարանում հեթապահություն իրականացնող ոստիկաններին՝ Սամվել Այդինբյանին, Հակոբ Գեւորգյանին, Արսեն Պապոյանին, Արայիկ Մանուկյանին:
Նրանք ներկայացնում են ՀՀ ոստիկանության կարեւորագույն օբյեկտների եւ հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գունդը:
Քննիչ Գ.Հովակիմյանի մոտ ոստիկանները լինում են երկրորդ անգամ:
Նրանց հերթապահության օրը, գիշերվա ժամը 1-2-ի սահմաններում փորձաքննվող կալանավորը դիմել էր փախուստի: Փախուստից 2 ժամ հետո կալանավորը հայտնաբերվել էր նույն այս ոստիկանների կողմից, Նուբարաշենի աղբանոցի տարածքում, եւ բերվել էր հոգեբուժարան:
Կարդացեք նաև
Ըստ մեր տեղեկությունների, ոստիկաններին փորձում են մեղադրել անփութության մեջ, նրանց սպասվում է 300-500 000 դրամի չափով տուգանք:
Ոստիկաններից որեւէ մեկը փաստաբան չունի:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Վերնագիրը անհաջող է, թերթին չի սազում: Չի կարելի ամրապնդել “արհամարհական անվանարկումները”: Պետք է ավելի խորը մտածել և սրտացավ լինել:
Ուղղեցինք: Շնորհակալություն դիտողության համար: