Այսօր Վարչական դատարանը քննեց ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի հայցը: Քաղաքապետարանի աստիճաններից հեռանալու ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանությունը Ռուզան Գրիգորյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջ է ներկայացրել:
«Ես որեւէ օրենք չեմ խախտել: Որովհետեւ աստիճաններին կանգնելու համար երբեւէ խնդիր չէր առաջանում, կարողանում էինք հանգիստ կանգնել, իսկ ահա կամայական մի օր, կախված թե ինչ ակցիա ենք անում, հանկարծ չի կարելի կանգնել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը:
Նրա խոսքով, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու պահանջով ակտիվիստների դեմ ոստիկանության հայցերի անհիմն լինելը բացահայտվում է դատարանում: Նրա պատմելով, իր գործով էլ ոստիկանությունը չկարողացավ ապացույցներ ներկայացնել ու հիմնավորել իրենց պահանջը.«Ընտրել են այն մարտավարությունը, որ այն ակցիաները, որոնք կարող են խնդիրներ առաջացնել, այդպիսի ակցիաները ձախողեն: Խնդիրը չեն դնում, որ օրենքը պահպանեն կամ հասարակական կարգը պահպանեն, այլ կամայական որոշումներ են կատարում՝ ինչպես անեն, որ ակտիվիստին հեռացնեն, որ ակցիան ձախողեն»:
Ակտիվիստի խոսքով, դատաքննությունն ավարտվել է, դեկտեմբերի սկզբին դատարանը կհրապարակի վճիռը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ