ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շնորհակալագրեր եւ կառավարության անունից հուշամեդալներ հանձնեց թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի նվիրյալներին, 70-ամյակի առթիվ, ասելով, որ մշակույթի նախարարի հետ մի փոքրիկ «վեճ» կար. Հասմիկ Պողոսյանն ասում է, որ թատերական ինստիտուտը մշակութային ինստիտուտ է, ինքն ասում է՝ կրթական: Սակայն եկել են «համաձայնության», այս բուհը մտավորական հաստատություն է:
Արմեն Աշոտյանը նաեւ ասաց. «Այստեղ աշխատելը հավատ է, առաքելություն: Դերասաններ շատ կան, այդ թվում եւ քաղաքական գործիչները, նաեւ՝ ես»:
ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը ծափերի ներքո ընթերցեց նախագահի հրամանագրերը, համաձայն որի վաստակավոր մանկավարժի կոչում շնորհվեց Մերուժան Սահակյանին, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով:
Միջոցառումն ուղեկցվում է մեր վաստակաշատ մտավորականների շնորհակալական խոսքերով, վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ եւ երաժշտական աշխույժ համարներով:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ