Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Չերազեք, որ կհեռանանք մեր խրամատից»

Նոյեմբեր 20,2014 22:00

«Օրենքների նախագծերը նրա համար են, որ ընդունվեն կամ չընդունվեն եւ եթե որեւէ օրենքի նախագիծ ինչ-որ պահի չի ընդունվում, չարժե դրանից ողբերգություն սարքել, ուրեմն, կստացվի ավելի ուշ»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվել էր`այն, որ խորհրդարանն այսօր չկարողացավ ընդունել երկու կարեւորագույն օրենքների նախագծեր, չի՞ վկայում արդյոք, որ խորհրդարանական մեծամասնության ոտքերի տակից հողը գնացել է եւ անգամ բավարար քվորում եւ բավարար ձայներ չեք կարողանում հավաքել ձեր իսկ կառավարության ներկայացրած օրինագծերն անցկացնելու համար, մինչդեռ ՀՀ նախագահը ժամանակին հորդորել էր, չլքել խրամատը. կարո՞ղ ենք ենթադրել, որ նախագահի խոսքը արժեք չունի խորհրդարանական մեծամասնության համար:

«Պատգամավորները աշխատել են ամբողջ արտահերթի ընթացքում եւ եթե եղել են նաեւ բացականեր, ապա, դա նույնպես տեղավորվում է աշխատանքային գործընթացի տրամաբանության մեջ, եւ հույս չունենաք, որ մենք կհեռանանք մեր խրամատից: Չերազեք, փորձը ցույց է տալիս, որ ՀՀ նախագահի խոսքը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն իշխանության համար, այլեւ՝ ոչ իշխանության, այլապես, եռյակի մեր հարգելի գործընկերները բանակցություններ չէին սկսի բանակցություններ չսկսելու վերաբերյալ»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Մարգարիտ Եսայանի հարցազրույցն ամբողջությամբ` վաղվա տպագիր «Առավոտում»

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կարծում եմ Մ. Եսայանը վերջիններից մեկը կլինի խրամատը լքողների մեջ:

    • Մարգար Մախսուդյան says:

      Այդ մեկ նախադասությամբ փորձել էի խրամատը լքելու անշրջելի գործընթացի ՛՛ճանապարհային քարտեզը՛՛ ներկայացնել: 🙂

  2. Անահիտ (ԵՊՀ) says:

    Մարգար Մախսուդյանի զավեշտալի մենախոսություն – ինքնահարցազրույցը…:)))

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930