Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խիկմետ Հաջիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումն անընդունելի է:
Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, Հաջիևն ասել է, թե Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում:
Ավելի վաղ համանախագահների հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ Մինսկի խմբի հայտարարությունը ծառայում է հայկական կողմի շահերին։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ`«Ազատություն» ռ/կ-ի կայքում