Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ն արգելանք է դրել Տիգրան Ուրիխանյանի գույքի եւ դրամական միջոցների վրա

Նոյեմբեր 20,2014 20:25

Այսօր,  Դատական ակտերի հարկադիր կատարման գրասենյակն, առանց դատարանի վճռի,  արգելանք է դրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա: Aravot.am-ի հետ զրույցում պատգամավորը պարզաբանեց, որ ԴԱՀԿ-ն նման քայլի է դիմել  ընդամենը 5000 դրամ տուգանքի համար:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է որևէ քաղաքացու գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելը առանց դատարանի վճռի ու հավելեց. «Հենց այս խայտառակ ապօրինության դեմ են երկար ժամանակ պայքարում ոչ իշխանական ուժերը և Տիգրան Ուրիխանյանը հատկապես բազմաթիվ ելույթներով, քննադատությամբ ու օրենքների նախագծերով»:

Սա, նա համարում է «ժողովրդին տուգանքային ռեկետի ենթարկած իշխանությունների ճղճիմ հաշվեհարդարի փորձն» իր նկատմամբ: «Սակայն պայքարը շարունակվելու է էլ ավելի թեժ, և եկող քառօրյա նիստին ներկայացվելու է օրենքի նոր նախագիծ, տեսնենք ինչպես է իշխանությունը բացահայտ դեմ քվեարկելու»,- հավելեց պատգամավորը:

Իսկ ԴԱՀԿ որոշումը ստորագրած Արմեն Պետրոսյանին պատգամավորը խորհուրդ է տալիս ծանոթանալ ՀՀ Սահմանադրությանը, որը խախտող յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 5000 դրամի համար գույքի վրա կալանք դնելը տրիլլերի ժանրից է, հետագա սարսափելի տրյուկներով, մեքենաների մրցավազքով, կրակոցներով, կունգ ֆուով: Կարելի է հետևել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930