Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Առաջատար լրատվական կայքերը ադրբեջանական «կտերը» չկերան»

Նոյեմբեր 20,2014 20:00

«Եթե վերջերս տեղի ունեցած ուղղաթիռը դեպքը համեմատենք ամռանը սահմանում տեղի ունեցած դեպքերի հետ, հայկական լրատվական դաշտը բավական առաջընթաց ունեցավ բոլոր ասպարեզներում՝ ավելի պատրաստված էր եւ ավելի ճիշտ քայլեր ձեռնարկեց»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը:

Նա կարծում է, որ հայկական առաջատար լրատվական կայքերն այդ օրերին ճիշտ են կողմնորոշվել եւ օգտվել են միայն պաշտոնական աղբյուրներից. «Առաջատար լրատվական կայքերը ադրբեջանական «կտերը» չկերան. Օրինակ՝ ես չեմ հանդիպել այդ հայտնի տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները խոցում են հայկական ուղղաթիռը, որեւէ լուրջ լրատվական կայքում: Հասկանալի էր, որ փորձում են դաշտ ներս մտցնել ադրբեջանական քարոզչությունը»:

Տիգրան Քոչարյանի խոսքերով՝ խնդիր կար Արցախից եկող տեղեկատվության հետ, քանի որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տարածում էր, որ կա երեք զոհ, իսկ Հայաստանի ՊՆ-ն հայտարարում էր, որ երեք զոհի մասին խոսելը դեռ վաղ է:

Տեղեկատվության անվտանգության մասնագետին անհանգստացնում է նաեւ սոցիալական ցանցերում տիրող իրավիճակը: Նա համարում է, որ բավականին մեծ աշխատանք պետք է կատարել՝ օգտատերերին փրկելու համար. «Նույն այդ տեսանյութը, որը ցույց էր տալիս մեր օդաչուների զոհվելու պահը, շատերի համար կինո էր, նույնիսկ չէին հասկանում, թե ինչո՞ւ են դա տարածում, մտքներով չէր անցնում, որ այդ տեսանյութը հնարավոր է՝ զոհվածների ընտանիքի անդամները տեսնեն, եւ ինչքան տհաճ կլինի դա: Եթե աստված չանի, պատերազմ սկսվի, երեւի թե «Ֆեյսբուքը» պետք է մի երկու-երեք օրով անջատել Հայաստանում, որովհետեւ պատերազմի ժամանակ թշնամու նպատակն է հուսալքություն եւ խուճապ առաջացնել: Շատերը դեռ չեն հասկանում, եթե պատերազմ լինի, ինչպե՞ս պետք է իրենց պահեն»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930