Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը լուրջ հեռանկարներ են սպասվում:
«Ինչ վերաբերում է Միութենական պետության ապագային, վստահ եմ, որ այն զգալի ներուժ ունի: Հաջորդ տարվանից Եվրասիական տնտեսական միության մեկնարկով Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունները նոր մակարդակի կբարձրանան, ընդ որում՝ միութենական պետության ձևաչափը չի անհետանա, ընդհակառակը՝ հետևողականորեն կամրանա», – արտգործնախարարի տեղակալի խոսքերը մեջբերում է ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունը: