Եվրոմիությանն անդամակցելու թեկնածու Սերբիան չի ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Սերբիայի դիրքորոշումն այնպիսին է, որ նա չի ցանկանում միանալ ՌԴ դեմ պատժամիջոցներին: Միևնույն ժամանակ Սերբիան բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ, որոնք, ամենայն հավանականությամբ, այնքան էլ պարզ ու հեշտ չեն լինի: Երևի Սերբիան տարբեր միջազգային հարցերի շուրջ պետք է քայլ առ քայլ իր դիրքորոշումը համաձայնեցնի ԵՄ դիրքորոշման հետ», – հայտնել է Ռուսաստանում Սերբիայի դեսպան Սլավենկո Թերզիչը:
Դիվանագետը նշել է, որ ՌԴ դեմ պատժամիջոցներին Բելգրադը չի կարող միանալ մի քանի պատճառով, այդ թվում՝ քանի որ իրենք Ռուսաստանի հետ «պատմական դաշնակիցներ են»:
Ավելի վաղ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը հայտնել էր, որ Սերբիան պարտավոր է իր դիրքորոշումը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, այդ թվում՝ ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ