Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարությունը օրենսդրական փաթեթ էր ներկայացրել՝ ոստիկանության հետ կապված: Այդ նախագծով առաջարկվում է, որ ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պահանջը՝ բացառությամբ որոշ դեպքերի: Արդեն հնարավոր կլինի քաղծառայության հատուկ ծառայության պաշտոններում նշանակել Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատված կամ տարեկետում ունեցող քաղաքացիներին եւս:
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը դժգոհեց. «Մեր հանրապետությունում քաղծառայության հատուկ պաշտոն զբաղեցնելու համար պետք է մի դիրքորոշում ունենանք: Ուժային կառույցներում ընդհանրապես բանակին չծառայածները պետք է չլինեն: Դա սկզբունք պետք է լինի Հայաստանում, որովհետեւ մենք դե ֆակտո պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, եւ բանակ ծառայելու նկատմամբ այս վերաբերմունքը պետք է դրսեւորվի նմանատիպ օրենքներում նաեւ»:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, որը ներկայացնում էր նախագիծը, պատասխանեց, որ ներկայումս հենց այդ սկզբունքն է գրում, բայց միջազգային կառույցների գործընկերները իրենցից պահանջում են, թե «գնա, ապառազմականացված քաղաքականություն վարի», այդ թվում նաեւ ոստիկանությունում. «Դուք ճիշտ եք հարցը բարձրացնում, դա ռազմական խնդիր է, բայց տվյալ էտապում քաղծառայող հասկացությունը ենթադրում էր, որ որոշակի տարբերություններ պետք է լինեն ծառայողներից»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հարցրեց. «Գրեթե բոլոր ոլորտներում աշխատավարձի որոշակի բարձրացում տեղի ունեցավ: Ոստիկանության ոլորտում միջին աշխատավարձը ինչքա՞ն է հիմա կազմում»:
Կարդացեք նաև
Վարդան Եղիազարյանը պատասխանեց, որ միջին աշխատավարձը 27 հազար դրամ է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ավելի ճիշտ կանեն աշխատանքի ընդունեն միայն բանակից փախածներին,պատերազմի դեպքում էլ զորակոչեն միջազգային կառույցների գործընկերներին:Ամոթ էլ է լավ բան,հազար ամոթ: