Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ավելի է կախվածության մեջ ընկնում ՌԴ-ից, իրենցից զենք գնելով»  (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2014 18:12

Aravot.am-ն այսօր «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի Ռուսաստանի դիրքորոշման մասին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մոտ խոցված հայկական ուղղաթիռի  վերաբերյալ, քանի որ ՌԴ-ն համարվում է մեր ռազմավարական գործընկերը եւ, ինչպես իշխանություններն են վստահեցնում` մեր ռազմական անվտանգության ապահովողը:

«Մենք ասում ենք Հայաստան, զինակից, ռազմավարական գործընկեր, քաղաքական եւ իրավական իմաստով գործընկերությունը Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ է: Ռուսաստանը կարող է խնդիր լուծել Հայաստանի սահմանների հետ կապված, հենց Հայաստանի նկատմամբ ոտնձգության դեպքում»:

Պարոն Գիմիշյանը գտնում է, որ այս դեպքում Ռուսաստանի գործողությունները պետք է զրո լինեն, եւ ընդհանրապես, Հայաստանը թույլ չպիտի տա որեւէ ուժ տեղակայվի ղարաբաղա-ադրբեջանական գծում:

Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զինելուն, պարոն Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ քանի փող կա, զենքի վաճառքը միշտ էլ կլինի, իսկ Ադրբեջանը Ռուսաստանից զենք գնելով ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում ՌԴ-ից:

Մանրամասն` տեսանյութում

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նկատեց, որ Հարավային Կովկասում իրավիճակի սրելը հնարավոր է ձեռնտու է եւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին` 50/50 համամասնությամբ. «Չեմ բացառում, որ հուլիս-օգոստոսից սկսած դեպքերը արտաքին ուժերից է`Ուկրաինայից ուշադրությունը շեղելու համար այստեղ պրոցեսներ տանեն»:

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց թե ի՞նչ կարծիք ունեն բանախոսները «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի առջեւ
հացադուլի մասին`ի նշան բողոքի, հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման, ու մեր 3 սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման համար:

Պետրոս Մակեյանը նկատեց, որ որպես պահանջատեր, մեր իշխանությունների պահվածքը համարժեք չէ, արդյունք չկա, ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի հացադուլին, ապա դա ծայրահեղ քայլ է. «Եթե իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, կամ ձեռնարկում են ոչ համարժեք, Դավիթը փորձում է իր ծայրահեղ քայլով մեսիջներ տալ դրսին: Բայց Ադրբեջանի վրա ավելի շատ ազդեցություն ունի Ռուսաստանը, քան ԵԱՀԿ-ն: Ես աջակցում եմ Դավիթին, բայց սա զուտ բարոյական քայլ է եւ ազդակ է նաեւ իշխանություններին, որ սառնասրտություն չցուցաբերեն»:

Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ հացադուլը, թեեւ արդյունք չի տա, բայց ցանկացած պայքար լուրջ իմաստներ է իր մեջ կրում. «Որեւիցե լավ բան չի լինելու միջազգային հանրության կողմից: Չեմ բացառում, որ այս տարածաշրջանում սրացումն իրենց` միջազգային կառույցների ուզածն է, ապա Դավիթի պայքարին դեմ եմ առողջությունը վտանգելու իմաստով»:

Մանրամասն` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930