ԱՄՆ-ը հետ է կանգնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի համակարգը տապալելուց և ջանքերը ուղղում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարին: ԱՄՆ շտաբների պետերի Միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին հայտնել է, որ իր թիրախը Ասադը կամ Սիրիայում փոփոխություններ կատարելը չէ, այլ Իրաքի և Սիրիայի մահմեդական ծայրահեղականներին պարտության մատնելը, հաղորդում է «Հյուրիեթ»-ը:
«Ինձ հանձնարարել են ԻԼԻՊ-ով զբաղվել (Իրաք և Լևանտի իսլամական պետություն՝ ԻՊ-ի նախկին անվանումը): Խոսքը պետություն կառուցելու մասին չէ, Սիրիայի համակարգը տապալելը չէ», – ասել է Դեմփսին՝ նոյեմբերի 19-ին Վաշինգտոնում զինվորական գագաթնաժողովի ժամանակ, – «Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի դեմ ռազմավարություն պետք է լինի»:
Ավելի ուշ հաղորդվել էր, որ Բաշար ալ-Ասադի զորքերի դեմ պատերազմող Սիրիական ազատ բանակը դուրս է եկել մարտի դաշտից:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ