Համաժողովրդական շարժմանը տարբեր հասարակական կազմակերպությունների միացումը շարունակվում է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանի համախմբման կոչին արձագանքելով՝ « Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա» և «Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի «Ողջի» » հասարակական կազմակերպությունների նախագահ Կամո Դավթյանը նույնպես միացավ համաժողովրդական շարժմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկա անելիքները և գործողությունների ծրագրերը:
Մեր շարքերն օր-օրի համալրվում են, քանի որ այս մեծ շարժումն ամբողջ ազգին է միավորում՝ անկախ գտնվելու վայրից, սեռից և տարիքից : Վստահ եմ, որ այսպիսի համախմբման միջոցով անպայման հասնելու ենք հաղթական ավարտի: