«Ես կարծում եմ, որ և Ազգային ժողովի նախագահի, և վարչապետի քունը երեկ գիշեր չի տարել եռյակի որոշումից»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ եռյակի որոշմանը:
Հիշեցնենք, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը» երեկ որոշեցին մերժել մերժել կառավարության հետ համագործակցելու առաջարկը:
Գալուստ Սահակյանն ասաց, որ իշխանությունները քննարկումների համար բաց են. «Ես նորից քննարկում եմ իրենց հետ: Ինչպես, օրինակ, սահմանամերձ գյուղերի մասին օրենքը երկարացվեց երեք ամիս, որովհետև ասում եմ՝ վեց խմբակցություններով դիմել եք, գնանք համատեղ քննարկելու, մարդիկ չեկան: Բայց մենք համատեղ քննարկեցինք և հասանք արդյունքի: Նրանք չեն ուզում աշխատել, նրանք ուզում են աշխատեցնել և դրանով հեղինակություն վայելել, սա է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ