ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներիհայտարարությունը խոցված ուղղաթիռի կապակցությամբ սադրանք է, անիմաստ եւ անտրամաբանական, հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:
«Մինսկի խումբը սադրիչ բնույթի հայտարարություն է արել, իբր ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում: Ուղղաթիռի անկման վայրը Ադրբեջանի տարածք է, և այն որպես ադրբեջանական տարածք ճանաչված է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից», – ըստ APA գործակալության` պնդել է ադրբեջանցի պաշտոնյան:
Լուսինե Մուսայելյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում