Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը հորդորեց հյուրի «հալ ու քեֆից» հարցնել

Նոյեմբեր 20,2014 17:13

ՀՀ ԱԺ նախագահը եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն այս օրերին քննարկել են ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի կողմից խփված հայկական ուղղաթիռի հետ կապված հարցեր: Այսօր խորհրդարանում, համատեղ մամուլի ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին`ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել միջազգային հանրությունը, խփված ուղղաթիռի զոհված անձնակազմին ետ բերելու համար:

«Ես դատապարտում եմ յուրաքանչյուր բռնություն եւ տվյալ բռնությունը: Մենք սատարում ենք ՀՀ ԱԺ-ին եւ կառավարությանը`ԼՂՀ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ-ի եւ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասաց Յանակիս Օմիրուն: Հստակեցնող հարցին` ի՞նչ պետք է անել, երբ Ադրբեջանը թույլ չի տալիս մոտենալ եւ դիակները վերցնել, Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահն ասաց. «Նույնիսկ պատերազմի օրենքի շրջանակներում, զոհվածների նկատմամբ հարգանքը պատմության խորքից եկող է: Ադրբեջանի իշխանությունների այդ վերաբերմունքն անթույլատրելի է»:

Հնարավո՞ր է Կիպրոսը ճանաչի ԼՂՀ-ն, հարցին էլ ասաց. «Կիպրոսի Հանրապետությունն առաջնորդվում է միջազգային իրավունքի նորմերով, ՄԱԿ-ի բանաձեւերով: Այդ շրջանակներում, մենք սատարում ենք Հայաստանի դիրքերը, որ խնդիրը կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով`ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»: Դիտարկմանը, որ ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ է ու ճանաչման խնդիր ունի, նա նույն պատասխանը հնչեցրեց:

Արդեն իր ամփոփիչ խոսքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`դիմելով հայաստանցի լրագրողներին ասաց. «Եթե հյուր է գալիս Հայաստան, առաջին հերթին հյուրի հալից ու քեֆից պիտի հարցնել»: Նա նկատի ուներ այն, որ լրագրողները Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալին վերաբերող հարցեր էին տվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930