Լրահոս
Օրվա լրահոսը

Կիպրոսում Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի դրոշմանիշներ կթողարկվեն

Նոյեմբեր 20,2014 17:04

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով Կիպրոսը շատ եւ մեծ միջոցառումներ է նախատեսում`ցուցադրություններ, կոնֆերանսներ եւ այլն: Այսօր այդ մասին  Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ներկայացուցիչների պալատի հայազգի Վարդգես Մահտեսյանն էլ ձեռնարկել է հատուկ դրոշմանիշներ թողարկելու գործընթաց: Կիպրոսի ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը նաեւ Հայաստանում կմասնակցի հարյուրամյա տարելիցի միջոցառումներին: Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահն ասաց, որ իր երկրի ներկայացվածությունը կլինի բարձր մակարդակով:

Յանակիս Օմիրուն ասաց նաեւ, Հայաստանի եւ Կիպրոսի հարաբերությունները հիմնված են ընդհանուր փորձությունների եւ պատմական ընդհանուր ուղու վրա. «Հաշվի առնելով այդ ամենը, մենք վճռական ենք եւ պատրաստ ենք շարունակել մեր պայքարը»: Նա հիշեցրեց, որ արդեն 40 տարի է Կիպրոսը Թուրքիայի ռազմական օկուպացիայի տակ է եւ չնայած ՄԱԿ-ի կողմից ընդունված համապատասխան բանաձեւերի, Թուրքիան հրաժարվում է ճանաչել Կիպրոսի անկախությունը: Վերջերս Թուրքիան նաեւ ներխուժել է Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտի`խախտելով մի շարք միջազգային կոնվենցիաներ: Այդ պատճառով Կիպրոսը պարտավորված էր դուրս գալ բանակցային գործընթացից:

Կիպրոսի ներկայացուցիչների պալատի ղեկավարի կարծիքով, այս այցը ուրույն դերակատարություն կունենա երկու երկրների կապերի ամրապնդման առումով: Գալուստ Սահակյանն էլ հավելեց, որ միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանականները կսատարեն միմյանց նախաձեռնությունները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930