Իջեւան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանը 2014թ. հունիսի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ՝ Ջուլիետա Եղիշյանի հետ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օգտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը: Վերջինս Իջեւանի դպրոցներից մեկում ֆրանսերեն է դասավանդել, եղել է վատառողջ:
Ռադիկ Գաբրիելյանը նախկինում եղել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, նաեւ լրագրող է աշխատել: Ռ. Գաբրիելյանն անառողջ է, նա այդ դեպքից մոտ 2 ամիս առաջ երիկամի վիրահատության է ենթարկվել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության նիստերին նա բերվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից:
Դատարանում Գաբրիելյանն ընդունել է իր մեղքը, հայտարարել, որ իր արարքի համար զղջացել է այն կատարելու հաջորդ պահին:
Նոյեմբերի 19-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ռադիկ Գաբրիելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը») եւ նրան դատապարտել 9 տարի ազատազրկման:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ