«Տեղյակ չեմ եւ չեմ կարող պատասխանել»,- այսօր ՀՀ խորհրդարանում Տիգրան Սարգսյանի հայտնի օֆշորային սկանդալին վերաբերվող հարցին այսպես պատասխանեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն`ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Արժանապատիվ հարցեր տվեք: Դուք կարծում եք բոլորը մեր ցավերո՞վ են տարված»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`դիմելով լրագրողներին:
Հարցին`հնարավո՞ր է ընկերություն գրանցել ձեր երկրում, առանց այդ անձի իմացության, պարոն Յանակիս Օմիրուն ասաց. «Օրինական դաշտը բավական զարգացած է: Ինչ վերաբերվում է գործարարարական օֆշորին, մենք ԵՄ անդամ երկիր ենք եւ առաջնորդվում ենք ԵՄ օրենքներով: Եթե որեւէ անձ ուզում է պատասխան ստանալ`ապա դիմեք իրավաբանական գրասենյակներ, կաջակցեն»:
Հայաստանցի լրագրողները թեման շարունակելով հյուրին ևս մեկ հարց ուղղեցին`քանի որ ասացիք, որ Ձեր երկիրը ԵՄ անդամ է եւ այդ օրենքներով է գործում, օֆշորային սկանդալում խառնված անձին Ձեր երկրում հետագայում դիվանագիտական աշխատանք կվստահեի՞ք, նրան դեսպանի պաշտոն կվստահվե՞ր:
Կարդացեք նաև
«Մեր Սահմանադրության եւ օրենքի համաձայն, բոլորը հավասար են օրենքի առջեւ: Բայց դուք տալիս եք ՀՀ ներքին քաղաքականության հետ կապված հարցեր, ես չեմ գտնվում ՀՀ-ում`ՀՀ-ի ներքին քաղաքականությամբ զբաղվելու համար»,- ասաց Յանակիս Օմիրուն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ