Հայաստանը կշարունակի դիվանագիտական ճանապարհով լուծում տալ խոցված ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակին, -այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:-
«Այլ տարբերակները ուժի մեջ միշտ էլ կան, բայց առայժմ մեր ջանքերը ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը», – նշել է նախարարը
«Առաջին իսկ օրվանից խոցված ուղղաթիռի 3 անդամների ընտանիքների հետ համապատասխան աշխատանք է կատարվել, հանրապետության նախագահի հետ մենք գտնվել ենք Արցախում, օդաչուների ընտանիքներին այցելել են նախարարի առաջին տեղակալը, գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Ընտանիքների հայրերին երեկ ես անձամբ ընդունել եմ, նրանց հետ համապատասխան աշխատանք կատարել, համբերություն ցանկացել, նաեւ հորդորել, որ համբերեն, մինչեւ դիվանագիտական ճանապարհով մենք կարողանանք հարցը լուծել»,-նաեւ ասաց նախարարը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում